Image result for արցախ

Բժիշկների Արցախ գործուղման ծրագիր

 

Հարգելի գործընկեր,

 

Սեպտեմբերյան պատերազմից հետո, Արցախում առկա բժշկական ռեսուրսի լրացումը հրատապ է և՛ առողջապահական, և՛ քաղաքական նկատառումներով։ Այս հավակնոտ մարտահրավերը ընդունել են Հայ օգնության ֆոնդը, Առաջադեմ բժշկություն ՀԿ-ն և ՀՀ բժշկական մասնագիտական միությունները՝ ընդառաջ գնալով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության (ԱՀ ԱՆ) կոչին։ Այս պահին առավել քան երբևէ, Արցախը կրկին ունի մեր կարիքը։ Մենք միասին պետք է կարողանանք կայուն և շարունակական առողջապահական անվտանգություն ապահովել մեր հայրենակիցների համար։ Սա հայրենասեր և պատվախնդիր բժշկի ծրագիր է։ Արցախ մեկնելով դուք կաշխատեք ձեր մասնագիտությամբ և կկիսվեք ձեր փորձով տեղի մասնագետների հետ։

 

Ծրագրի առավելությունները

·         Ծրագրի մասնակիցը աշխատելու է՝ Ստեփանակերտի, Մարտունու, Ասկերանի կամ Մարտակերտի հիվանդանոցում: Ներկա պահին անէսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտի թափուր տեղեր առկա են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում, «Արևիկ» բժշկական կենտրոնում (մանկական անէսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտ), Մարտունու և Մարտակերտի հիվանդանոցներում)

·         Տրամադրվելու է աշխատավարձ՝ Արցախի ԱՆ կողմից սահմանված դրույքաչափով և գործուղման վճար Հայ օգնության ֆոնդի կողմից։ Անէսթեզիոլոգի-ինտենսիվ թերապևտի համար աշխատավարձը և գործուղման վճարը միասին կազմելու են ամսեկան 800 000 դրամ առանց հարկերի:

·         ԱՀ ԱՆ-ը ապահովելու է կեցությունը ԱՀ-ում։

 

Ծրագրին կարող եք դիմել՝ նախապես ընտրելով Ձեզ հարմար ժամանակահատվածը և գործուղման օրերի քանակը՝ նվազագույնը 15 օր։

Ծրագրին կարող եք դիմել, եթե

·         ՀՀ քաղաքացի եք

·         ԱՀ քաղաքացի եք (Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններից)

·         Ունեք բարձրագույն բժշկական կրթություն և բժշկական նեղ մասնագիտական որակավորում

·         Պատրաստ եք մեկնել գործուղման նվազագույնը 15 օրացույցային օրով։

 

Ինչպե՞ս դիմել

·         Լրացված հայտադիմումը և վերջինիս մեջ նշված փաստաթղթերը կարող եք ուղարկել՝ vahe.krmoyan@far.am և/կամ roza.azaryan@far.am էլեկտրոնային փոստի հասցեներին՝ պատճենելով մեր միության հասցեին armanesthesiology@gmail.com

 

Դիմումի ձև

 

Արցախն անվտանգ է, մեր աշխատանքի կարիքն ունի առավել քան երբևէ, որպեսզի մեր հայրենակիցները չլքեն իրենց բնակավայրը բժիշկների պակասի արդյունքում:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի համակարգող Վահե Քրմոյանին

Հեռ՝ +37460526660

 


Image result for home icon