Image result for àðìåí áóíèàòÿí

Ակադեմիկոս

Արմեն Բունիաթյան

1930-2020

 

Արմեն Բունիաթյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում: Սովորել է Երևանի Ֆ. Է. Ձերժինսկու անվան ¹ 20 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է արծաթե մեդալով: Սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում, առաջին կուրսից հետո ուսումը շարունակել է Մոսկվայի 2-րդ բժշկական համալսարանում, որն ավարտել է 1954 թ.։ 1957 թ. Մոսկվայի քաղաքային ¹ 4 հիվանդանոցում ավարտել է կլինիկական օրդինատուրան, իսկ 1959 թվականին Մոսկվայի պետական բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում նաև ասպիրանտուրան:

1960 թ. պրոֆեսոր Բորիս Պետրովսկու հրավերով Ա. Բունիաթյանն աշխատանքի է անցել որպես անէսթեզիոլոգ Մոսկվայի Սեչենովի անվան առաջին բժշկական ինստիտուտի հիվանդանոցային վիրաբուժության ամբիոնի անէսթեզիոլոգիայի լաբորատորիայում որպես կրտսեր գիտաշխատող: 1963 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հիպոթերմիկ պերֆուզիան և անզգայացումը սրտի բնածին և ձեռքբերովի արատների վիրաբուժության մեջ» թեմայով և 1967 թվականից ղեկավարել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի գիտական վիրաբուժության կենտրոնի անէսթեզիոլոգիայի բաժանմունքը:

1960-ական թվականներին վերապատրաստվել է Անգլիայում (Լոնդոնի, Քարդիֆի և Լիվերպուլի հիվանդանոցներում և Վիրաբույժների Թագավորական քոլեջի անէսթեզիոլոգիայի ամբիոնում և ԱՄՆ-ում (ուսումնասիրել է կարդիոանէսթեզիոլոգիայի և արյան արհեստական շրջանառության խնդիրները Նյու Յորքի, ՌոչեստերիՔլիվլենդիՀյուստոնի խոշոր կլինիկաներում:

1968 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1981 թվականին՝ ՌԽՖՍՀ Գիտությունների պատվավոր գործչի կոչում:

1967 թվականից մշակել է անէսթեզիոլոգիայի նոր ճյուղ՝ վիրահատության ընթացքում կենսական կարևոր օրգանների գործունեության համակարգչային վերահսկում, ինչի համար արժանացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի (1983), դարձել Անգլիայի անէսթեզիոլոգիայի Թագավորական քոլեջի իսկական անդամ (1985 թ.)։

Ա. Բունիաթյանի մշակած հիպոթերմիկ պերֆուզիայի եղանակը ներդրվել է բժշկական պրակտիկայում, ինչը մեծապես նպաստել է սրտի վիրաբուժության, հատկապես սրտի իշեմիկ հիվանդության վիրաբուժության ոլորտի զարգացմանը։ Այդ ամենի համար 1988 թվականին Ա. Բունիաթյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:

1965-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգը:

1991 թվականից մինչև կյանքի ավարտը ղեկավարել է Մոսկվայի Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի բժիշկների հետբուհական մասնագիտական կրթության ֆակուլտետի անէսթեզիոլոգիայի և վերակենդանացման ամբիոնը, եղել է Ռուսաստանի «Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում» ամսագրի գլխավոր խմբագիրը, «Journal of Cardiothoracic and Vascular Anesthesia» (ԱՄՆ), «Anästhesisten und Intensivmedizin» (Գերմանիա), «Anästhesie und Wiederbelebung» (Գերմանիա) ամսագրերի խմբագրական կազմի անդամ:

Ա. Բունիաթյանը պատրաստել է 13 բժիշկ և 77 գիտությունների թեկնածու, հեղինակել ավելի քան 600 գիտական աշխատանք, այդ թվում` 13 մենագրություն, դասագրքեր, տեղեկատուներ, մասնագիտական ձեռնարկներ, 7 գյուտի հեղինակ է:

Մրցանակներ և նվաճումներ

·         Շքանշան «Անձնվեր աշխատանքի համար» (1970)

·         Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1976)

·         ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1981)

·         ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակ (1983)

·         «Աշխատանքի վետերան» շքանշան (1987)

·         ԽՍՀՄ Պետական մրցանակ (1988)

·         Բարեկամության շքանշան (Ռուսաստան) (2000)

·         Պատվո շքանշան (Ռուսաստան) (2006)

·         Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվո հավաստագիր (2016)

·         Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ա.Ն Բակուլևի անվան մրցանակ և ոսկե մեդալ

·         Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վ.Ի. Բուրակովսկու մրցանակ

·         «Տարվա լավագույն ուսուցիչ» կրթական մրցանակ (2013)

·         1991-1994 թվականների Հիմնարար հետազոտությունների ռուսական հիմնադրամի դրամաշնորհ

·         Ռուս-գերմանական անէսթեզիոլոգների գիտագործնական ընկերության նախագահ ռուսական կողմից (1991 թվականից)

·         Ռուսաստանի Դաշնության Անէսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ֆեդերացիայի փոխնախագահ

·         Անէսթեզիոլոգիայի եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս

·         Անգլիայի անէսթեզիոլոգների թագավորական քոլեջի իսկական անդամ

·         Իռլանդիայի թագավորական քոլեջի անէսթեզիոլոգիայի ֆակուլտետի իսկական անդամ

 

Ակադեմիկոս Ա. Բունիաթյանը համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ամենանշանավոր անէսթեզիոլոգներից մեկն էր, նա Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության լավագույն բարեկամներից էր և բազմիցս իր դասախոսություններով մասնակցել է միության կողմից կազմակերպված գիտակրթական միջոցառումներին: Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ


Image result for home icon