Image result for ՀՀ գերբ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆԷՍԹԵԶԻՈԼՈԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԱՆԷՍԹԵԶԻՈԼՈԳՆԵՐԻ և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 


 

Image result for lectures

ԴԱՍԸՆԹԱՑ

ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԱՆԷՍԹԵԶԻՈԼՈԳԻԱՅՈՒՄ և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ

 

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

ԾՐԱԳԻՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ և ԳՐԱՆՑՈՒՄ

ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

2017 թ. հոկտեմբերի 7-8

Երևան

Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությունը կազմակերպում է հերթական դասընթացը Անէսթեզիոլոգիայի եվրոպական կրթության կոմիտեի ծրագրի շրջանակներում <Նոր մոտեցումներ անէսթեզիոլոգիայում և ինտենսիվ թերապիայում> թեմայով, որը կանցկացվի 2017 թ. հոկտեմբերի 7-8 Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոնի դահլիճում: Դասախոսելու համար հրավիրվել են ակնառու մասնագետներ Եվրոպայից: Դասընթացը նախատեսված է անէսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտների, շտապ և անհետաձգելի բժշկության մասնագետների և բժշկական թունաբանների համար: Դասընթացը կրեդիտավորված է ՀՀ ԱՆ Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի կողմից, այն մասնակիցներին, ովքեր ներկա կգտնվեն ամբողջ միջոցառմանը, կշնորհվի շարունակական մասնագիտական զարգացման 10 տեսական կրեդիտ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Միջոցառման արդյունավետության գնահատման նպատակով նրանից առաջ և հետո կանցկացվի գիտելիքների անանուն առցանց գնահատում, հետևապես խնդրում ենք հնարավորության դեպքում ունենալ սմարթֆոն կամ պլանշետ ինտերնետ կապով: Միջոցառման սկզբում կանցկացվի նախադասընթացային ստուգում, որի հարցերին կարելի է պատասխանել հետևյալ հղման միջոցով՝

ՆԱԽԱԴԱՍԸՆԹԱՑԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

 

Նմանատիպ ստուգում կանցկացվի նաև միջոցառման վերջում հետևյալ հղման միջոցով՝

ՀԵՏԴԱՍԸՆԹԱՑԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

Չնայած գիտելիքների գնահատումն անանուն է, սակայն ցանկության դեպքում մասնակիցը կարող է հայտնել իր անուն ազգանունը, քանի որ լավագույն արդյունքներ ցույց տված մասնակիցները կստանան պարգևներ միջոցառման հովանավորների կողմից:

Ակնկալում ենք համապատասխան մասնագետների ակտիվ մասնակցությունը դասընթացին և հուսով ենք, որ այն կնպաստի նրանց տեսական գիտելիքների ամրապնդմանը և իր կարևոր տեղը կգրավի նրանց շարունակական բժշկական կրթության և զարգացման գործընթացում՝ բարձրացնելով բնակչությանը մատուցվող բժշկական օգնության որակը:

 


Image result for home icon

Գլխավոր էջ