ՇՄԶ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

 

ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ,

Սիրով տեղեկացնում ենք, որ մեր Միության խորհրդի անդամ, ԵՊԲՀ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ՝ Հ Մանգոյանի մշակած վերապատրաստման 7 դասընթացներին ՀՀ ԱՆ ԱԱԻ ՄԳՀԱԿ-ի կողմից շնորհվել են ՇՄԶ կրեդիտներ։

Դասընթացների տևողությունը 1 կամ 2 շաբաթ է, ինչը թույլ է տալիս ճկուն հարմարեցնել Ձեզ պահանջվող կրեդիտների քանակներին և վերապատրաստման տևողություններին։ Դասերի օրական տևողությունը՝ 9։30-13։00։ Շուտով հասանելի կլինեն նաև 5 շաբաթանոց կրեդիտավորված երկու դասընթացներ։

Այսուհետ, ընտրելով մեր գործընկերոջ մշակած դասընթացները Դուք կարող եք ոչ միայն թարմացնել Ձեր գիտելիքները, այլ նաև վաստակել ՇՄԶ տեսական և գործնական կրեդիտներ։

·         Ռացիոնալ հակաբակտերիալ թերապիայի հիմքերը (2 շաբաթ)` ՇՄԶ 12 տեսական և 18 գործնական կրեդիտ

·         Անզգայացման և ինտենսիվ թերապիայի առանձնահատկությունները վնասվածքների ժամանակ մանկական անէսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտների համար (2 շաբաթ)՝ ՇՄԶ 12 տեսական և 18 գործնական կրեդիտ

·         COVID-19-ով պացիենտների ինտենսիվ թերապիան (1 շաբաթ)` ՇՄԶ 5 տեսական և 10 գործնական կրեդիտ

·         Գանգուղեղային և ողնուղեղային վնասվածքների վարումը ինտենսիվ թերապիայում և անէսթեզիոլոգիայում (2 շաբաթ)՝ ՇՄԶ 12 տեսական և 18 գործնական կրեդիտ

·         Թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը ինտենսիվ թերապիայում (2 շաբաթ)՝ ՇՄԶ 10 տեսական և 20 գործնական կրեդիտ

·         Ներհիվանդանոցային վարակները ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (2 շաբաթ)՝ ՇՄԶ 12 տեսական և 18 գործնական կրեդիտ

·         Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների ինտենսիվ թերապիան (2 շաբաթ)՝ ՇՄԶ 12 տեսական և 18 գործնական կրեդիտ


ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵ՛Ք

ԵՊԲՀ, Լաբորատոր մասնաշենք, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն

Հեռ՝ 010 583 101, 091 405 651 (Հ Մանգոյան ), 093 177 717 (Հ Քոչարյան)

http://armanest.am/Conferences/Congress%202018/Registration_files/image008.png

Image result for home icon