Հարգելի գործընկերներ,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նոր կորոնավիրուսային վարակի ինտենսիվ թերապիայի գործելակարգը, որի նպատակն է օգնել նոր կորոնավիրուսային վարակով տառապող պացիենտների ինտենսիվ թերապիայով զբաղվող մասնագետներին իրենց գործնական աշխատանքում և  բարելավել այդ պացիենտների վարման ելքերը: Գործելակարգը մշակվել է Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության «Կլինիկական ուղեցույցների և պացիենտների վարման գործելակարգերի» հանձնաժողովի նախագահ Հարություն Մանգոյանի ղեկավարությամբ, գործելակարգի բոլոր դրույթները քննարկվել և հավանության են արժանացել միության խորհրդի կողմից:

Մինչև գործելակարգին ծանոթանալը, խնդրում ենք ծանոթանալ նաև գործելակարգի հեղինակի կողմից տրված որոշ պարզաբանումներին:

Նախկինում բազմիցս հայտարարվել էր, որ մեր Միության սկզբունքային դիրքորոշումն էր գերարագ զարգացող իրավիճակին զուգահեռ չշտապել ձևակերպել որևէ ուղեցույց կամ գործելակարգ, քանի որ վերջինս կլիներ ժամանակավրեպ և ոչ լիարժեք նյութ։ Ժամանակը ցույց տվեց, որ այս մոտեցումը սխալ չէր, որովհետև նույնիսկ մեկ ամիս առաջ ընդունված բուժական և ախտորոշիչ  մոտեցումներն այսօր արդեն համարվում են ոչ արդյունավետ։ Բազմաթիվ «փրկիչ» դեղամիջոցներ արդեն իսկ չեն կիրառվում։ Ավելին, նմանատիպ վտանգները նվազեցնելու նպատակով ընտրվեց շարունակաբար թարմացվող նյութի ձևաչափը՝ մինչ 2020 թ. հուլիսի 30-ը շաբաթական, ապա եռամսյակային։ Սա կօգնի մեզ, խուսափելով ավելորդ ձևականությունից, ունենալ ճկուն փաստաթուղթ, որի հավաստիությունը և գործնական կիրառելիություն ավելի բարձր կլինեն։

Ցանկացած գործելակարգ հեղինակի կամ հեղինակների խմբի կողմից տվյալ խնդրի ամփոփումն է, ուստի կլինեն շատ հարցեր, որոնք դուրս են մնացել լուսաբանումից։ Օրինակ՝ տվյալ  փաստաթղթի մեկնարկային տեքստում բացակայում են շնչափողի ինտուբացիայի մանրամասն կարգը կամ հակացիտոկինային դեղորայքի ողջ տեսականին։ Ամփոփման գործընթացը  ենթադրում է տեղեկատվության տեսակավորում ըստ վերջինիս տեսական և գործնական կարևորության և թիրախային լսարանի պահանջների։ Ավելին՝ մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև նյութի ծավալը։ Ուստի, հետագա թարմացումներում կշարունակենք  հետևել  ոչ միայն միջազգային գիտաբժշկական տեղեկատվական հոսքերին, այլ նաև հիմնվել Ձեր հետադարձ կապի վրա։ Ուստի հորդորում ենք Ձեզ տեղեկացնել մեզ Ձեր կողմից առավել կարևոր համարվող խնդիրները:

Մաղթում ենք առողջություն բոլորին:

ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

Թարմացված է 05.07.2021 թ.

 

2020 թ. հունիսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության, Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության և Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված վեբինարը, որի ընթացքում ԵՊԲՀ հետդիպլոմային կրթության անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, Էրեբունի ԲԿ ինտենսիվ թերապիայի ծառայության գիտագործնական ղեկավար, Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանը ներկայացրեց Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության կողմից մշակված «COVID-19-ով հիվանդների ինտենսիվ թերապիայի վարման գործելակարգի վերջին թարմացում և պատասխանեց մասնագետների հարցերին:

 


ԱՅԼ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ և ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐ

Անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) կիրառման ուղեցույց բուժանձնակազմի, այցելուների և պացիենտների համար

Անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) կիրառման ուղեցույց բժշկական միջամտությունների ժամանակ

Աշխատանքի գնալու կանոններ

 


ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հ. Ն. Մանգոյան 02.04.2020 թ.

Հ. Ն. Մանգոյան 04.06.2020 թ.

 


ԿԱՐԵՎՈՐ ՀՂՈՒՄՆԵՐ

Առողջության ազգային ինստիտուտի (ԱՄՆ) COVID19 բուժման ուղեցույց (անգլերեն) National Institutes of Health (NIH) - Turning Discovery into Health

 

Անէսթեզիոլոգիայի եվրոպական միության COVID19 էջ (անգլերեն)

 

 


Image result for home icon