ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
|
ԱՆԷՍԹԵԶԻՈԼՈԳՆԵՐԻ
և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ |
||||||||
|
||||||||||
ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱՅԻ
և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ
ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՄԱԳՈՒՄԱՐ 2019 |
||||||||||
|
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ
ՄԱՍԻՆ |
|
||||||||
2019 թ. հոկտեմբերի
5-6, Երևան
Անէսթեզիոլոգների
և ինտենսիվ թերապևտների
հայկական միությունը
հրավիրում է բոլոր
հետաքրքրված մասնագետներին
մասնակցելու Անէսթեզիոլոգիայի
և ինտենսիվ թերապիայի
հայկական համագումարին,
որը տեղի կունենա
2019 թ. հոկտեմբերի
5-6 Երևանի Իզմիրլյան
բժշկական կենտրոնի
գլխավոր և փոքր
դահլիճներում:
Համագումարի ընթացքում
կքննարկվեն անէսթեզիոլոգիայի
և ինտենսիվ թերապիայի
բազմաթիվ արդի
խնդիրներ: Դասախոսելու
համար հրավիրվել
են առաջատար մասնագետներ
ԱՄՆ-ից, Ֆրանսիայից,
Իսպանիայից և Ռուսաստանից:
Առաջին
անգամ մեր հանրապետությունում
համագումարի շրջանակներում
կանցկացվի առանձին
դասընթաց անզգայացման
և ինտենսիվ թերապիայի
ծառայություններում
աշխատող միջին բուժանձնակազմի
համար:
ՇՄԶ
Համագումարի
կրթական բաղադրիչը
կրեդիտավորված
է ՀՀ առողջապահության
նախարարության
Առողջապահության
ազգային ինստիտուտի
Մասնագիտական
գործունեության
հավաստագրման
ազգային կենտրոնի
կողմից, համագումարի
մասնակից բժիշկներին
կշնորհվի 13 տեսական
կրեդիտ, իսկ միջին
բուժանձնակազմին՝
6 տեսական կրեդիտ:
ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ
ՍՏՈՒԳՈՒՄ
Միջոցառման
արդյունավետության
գնահատման նպատակով
նրանից առաջ և
հետո կանցկացվի
գիտելիքների անանուն
առցանց գնահատում,
հետևապես խնդրում
ենք հնարավորության
դեպքում ունենալ
սմարթֆոն
կամ պլանշետ
ինտերնետ կապով:
ԲԺԻՇԿՆԵՐ |
||
ՄԻՋԻՆ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄ |
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Չնայած
գիտելիքների գնահատումն
անանուն է, սակայն
ցանկության դեպքում
մասնակիցը կարող
է հայտնել իր անուն
ազգանունը, քանի
որ լավագույն արդյունքներ
ցուցաբերած մասնակիցները
կստանան պարգևներ միջոցառման
հովանավորների
կողմից:
Պարգևներ
են նախատեսված
նաև համագումարի
ընթացքում ամենահետաքրքիր
կլինիկական
դեպքերի ներկայացման
և համագումարի
դասախոսությունների
վերաբերյալ տրված
լավագույն հարցերի
համար: Բոլոր այն
մասնագետները,
ովքեր ունեն հետաքրքիր
կլինիկական դեպքեր
և կուզենային դրանք
ներկայացնել համագումարի
ընթացքում, կարող
են դիմել համագումարի
կազմ. կոմիտեին:
Ակնկալում ենք
բոլորի ակտիվ մասնակցությունը
համագումարին
և հուսով ենք, որ
այն կնպաստի մասնակիցների
տեսական գիտելիքների
ամրապնդմանը և
իր կարևոր տեղը
կգրավի նրանց շարունակական
բժշկական կրթության
և զարգացման գործընթացում՝
բարձրացնելով
բնակչությանը
մատուցվող բժշկական
օգնության որակը:
|
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ
ՀԵՏՈ |
Գիտելիքների գնահատման հարցերի
պատասխանները
Մրցանակաբաշխության
արդյունքները
Նախադասընթացային ստուգում՝ Էդուարդ
Պետրոսյան (բժիշկ),
Վիկտորյա Բաբայան
(բժիշկ), Ռուզաննա
Սարգսյան (բուժքույր)
Հետդասընթացային ստուգում՝ Էդուարդ
Պետրոսյան (բժիշկ),
Արամ Վարդանյան
(բժիշկ), Անժելա
Գևորգյան (բուժքույր)
Լավագույն
հարց՝ Աղավնի
Համբարձումյան
Լավագույն
կլինիկական դեպքեր՝ Արաքս
Մանուկյան, Սիլվա
Ավետիսյան, Աշոտ
Փամբուխչյան
|
ԳՆԱՀԱՏՈՒՄ |
Քանի
որ միջոցառման
մասնակիցների
կարծիքը կարևոր
է կազմակերպիչների
համար, նման միջոցառումների
կազմակերպումը
հետագայում բարելավելու
նպատակով, համագումարի
մասնակիցներին
խնդրում ենք գնահատել
այն ստորև նշված
հղումով:
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԳՆԱՀԱՏՈՒՄ