Դասընթաց
Բազմակի վնասվածքներով
հիվանդների վարման
արդի մոտեցումները
2019 թ. հոկտեմբերի
25
Ստեփանակերտ
Անէսթեզիոլոգների
և ինտենսիվ թերապևտների
հայկական միությունը
Սանոֆի ընկերության
հայաստանյան ներկայացուցչության
հովանավորությամբ
կազմակերպել էր
դասընթաց Բազմակի
վնասվածքներով
հիվանդների վարման
արդի մոտեցումները
թեմայով, որը անցկացվեց
2019 թ. հոկտեմբերի
25-ին Ստեփանակերտ
քաղաքում՝ Հանրապետական
բժշկական կենտրոնում
և Մոր և մանկան
առողջության պահպանման
կենտրոնում: Դասընթացը
նախատեսված էր
անէսթեզիոլոգ-ինտենսիվ
թերապևտների, անհետաձգելի
բուժօգնության
մասնագետների,
վիրաբուժական
պրոֆիլի մասնագետների
լայն շրջանակի
և մանկաբարձ-գինեկոլոգների
համար և հնարավորություն
ընձեռեց Արցախի
բժիշկներին տեղում
ծանոթանալ բժշկության
նշված բնագավառում
առկա վերջին նվաճումների
հետ:
Հուսով
ենք, որ միջոցառումը
նպաստեց համապատասխան
մասնագետների
տեսական գիտելիքների
ամրապնդմանը և
իր կարևոր տեղը
գրավեց նրանց շարունակական
բժշկական կրթության
և զարգացման գործընթացում՝
բարձրացնելով
բնակչությանը
մատուցվող բժշկական
օգնության որակը: