Սեմինար

COVID19-ը և հակաբակտերիալ թերապիան՝ միջազգային ուղեցույցների և տեղական փորձի վերլուծությունը

 

27 փետրվարի, 2021 թ.

13:00-14:30

 

Հարգելի գործընկերներ,

Շուտով կլրանա մեկ տարի, ինչ Հայաստանի ողջ բժշկական ներուժը պայքարում է COVID19-ի համավարակի դեմ։ Անէսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտներն ինչպես միշտ այդ պայքարի առաջնագծում են։ Այս ախտաբանությունը շատ մարտահրավերներ նետեց մեզ, որոնցից ամենասկզբունքայիններից մեկը հակաբակտերիալ թերապիայի անցկացումն էր։ Մեր առջև ծառացան հետևյալ հարցերը, ե՞րբ սկսել այն,  պացիենտների ո՞ր խմբի մոտ, ինչպե՞ս ընտրել լավագույն տարբերակը, ո՞րն է օպտիմալ տևողությունը և այլն։ Հակաբիոտիկները կիրառվեցին հախուռն և ոչ համակարգված, առանց խորը մտածելու, թէ ինչ հետևանքներ կարող ենք ունենալ մանրէների կայունության և օրգանիզմի ներքին կենսաֆլորայի ընկճման առումներով։

Կարևորելով այս հիմնահարցերը մեր Միությունը որոշեց անցկացնել սեմինար, որի ընթացքում կամփոփվեն հանրապետության տարբեր առաջատար բուժհաստատությունների հակաբակտերիալ թերապիայի կիրառման փորձը, կանցկացվի համեմատություն միջազգային ուղեցույցների հետ և կվերլուծվեն մեր բացթողումները և ձեռքբերումները։

Սեմինարը կվարի Միության գործելակարգերի և ուղեցույցների հանձնաժողովի նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հ Ն. Մանգոյանը:


ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, Գմբեթի դահլիճ


ԾՐԱԳԻՐ

 

1.       Հիմնական զեկույց՝ Հ. Ն. Մանգոյան

2.       3 բժշկական կենտրոնների ԻԹԲ ղեկավարների ելույթներ

3.       Հարց ու պատասխան, քննարկումներ

4.       Հյուրասիրություն

GALLERY-Icon - Perdana University


 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

 

 


ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ և ԳՐԱՆՑՈՒՄ

Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել առցանց (online) եղանակով ստորև նշված հղումով և փոխանցել մասնակցության համապատասխան վճարը միության հաշվեհամարին, եթե դա նախատեսված է: Մասնակցության վճարը կարելի է վճարել նաև միջոցառման տեղում:

Image result for attentionՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով, խնդրում ենք գրանցվել հնարավորինս արագ, քանի որ մասնակիցների առավելագույն հնարավոր թվի լրացման դեպքում գրանցումը կփակվի, իսկ չգրանցված անձիք հնարավորություն չեն ունենա տեղ զբաղեցնել դահլիճում:

 

Մասնակցության վճարների չափերը

Անդամության տեսակ

Մասնակցության վճար

Միության անդամներ

անվճար

Կլինիկական օրդինատորներ և ուսանողներ

(անկախ միության անդամակցությունից)

անվճար

ՀՀ մարզերում և Արցախում աշխատող մասնագետներ

անվճար

Ոչ անդամներ

5 000 ֏

 

Rounded Rectangle: ԱՌՑԱՆՑ ԳՐԱՆՑՈՒՄ

 

http://armanest.am/Conferences/Congress%202018/Registration_files/image008.png

Image result for home icon