Image result for ՀՀ գերբ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆԷՍԹԵԶԻՈԼՈԳՆԵՐԻ և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ


ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱՅԻ և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ 2021

 

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ

ԾՐԱԳԻՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ և ԳՐԱՆՑՈՒՄ

ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

 

2021 թ. հոկտեմբերի 2-3, Երևան

Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությունը հրավիրում է բոլոր հետաքրքրված մասնագետներին մասնակցելու Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հայկական համագումարին, որը տեղի կունենա 2021 թ. հոկտեմբերի 2-3 Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոնի գլխավոր և փոքր դահլիճներում: Համագումարի ընթացքում կքննարկվեն անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բազմաթիվ արդի խնդիրներ: Դասախոսելու համար հրավիրվել են առաջատար մասնագետներ ինչպես մեր հանրապետությունից, այնպես էլ արտասահմանից:


Համագումարի շրջանակներում կանցկացվի առանձին դասընթաց անզգայացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններում աշխատող միջին բուժանձնակազմի համար:


ՇՄԶ

Համագումարի կրթական բաղադրիչը կրեդիտավորված է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի կողմից, համագումարի մասնակից բժիշկներին կշնորհվի ՇՄԶ 14 տեսական կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողներին՝ ՇՄԶ 7 տեսական կրեդիտ:


Image result for online testԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ

Միջոցառման արդյունավետության գնահատման նպատակով նրանից առաջ և հետո կանցկացվի գիտելիքների անանուն առցանց գնահատում, հետևապես խնդրում ենք հնարավորության դեպքում ունենալ սմարթֆոն կամ պլանշետ ինտերնետ կապով:

ԲԺԻՇԿՆԵՐ

ՄԻՋԻՆ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄ

ՆԱԽԱԴԱՍԸՆԹԱՑԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

ՆԱԽԱԴԱՍԸՆԹԱՑԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

ՀԵՏԴԱՍԸՆԹԱՑԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

ՀԵՏԴԱՍԸՆԹԱՑԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

 


Image result for awardՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Չնայած գիտելիքների գնահատումն անանուն է, սակայն ցանկության դեպքում մասնակիցը կարող է հայտնել իր անուն ազգանունը, քանի որ լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կստանան պարգևներ միջոցառման հովանավորների կողմից:

Պարգևներ են նախատեսված նաև համագումարի ընթացքում ամենահետաքրքիր կլինիկական դեպքերի ներկայացման և համագումարի դասախոսությունների վերաբերյալ տրված լավագույն հարցերի համար: Բոլոր այն մասնագետները, ովքեր ունեն հետաքրքիր կլինիկական դեպքեր և կուզենային դրանք ներկայացնել համագումարի ընթացքում, կարող են դիմել համագումարի կազմ. կոմիտեին:

Ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը համագումարին և հուսով ենք, որ այն կնպաստի մասնակիցների տեսական գիտելիքների ամրապնդմանը և իր կարևոր տեղը կգրավի նրանց շարունակական բժշկական կրթության և զարգացման գործընթացում՝ բարձրացնելով բնակչությանը մատուցվող բժշկական օգնության որակը:


Image result for post scriptum icon letter

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ ՀԵՏՈ

Image result for online testԳիտելիքների գնահատման հարցերի պատասխանները

Բժիշկներ

Միջին բուժաշխատողներ


Image result for awardՄրցանակաբաշխության արդյունքները

Նախադասընթացային ստուգում՝ Արաքս Մանուկյան (բժիշկ), Մարիա Ալեքսանդրովա (բուժքույր)

Հետդասընթացային ստուգում՝ Վահագն Հակոբյան (բժիշկ), Շողիկ Ծատուրյան (բուժքույր)

Լավագույն հարց՝ Աղավնի Համբարձումյան

Լավագույն կլինիկական դեպքեր՝ Արաքս Մանուկյան, Դիանա Անջելովա


Related image

ԳՆԱՀԱՏՈՒՄ

Քանի որ միջոցառման մասնակիցների կարծիքը կարևոր է կազմակերպիչների համար, նման միջոցառումների կազմակերպումը հետագայում բարելավելու նպատակով, համագումարի մասնակիցներին խնդրում ենք գնահատել այն ստորև նշված հղումով:

 

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 


Image result for home icon