ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

 


May be an image of text that says 'alt health'

 


Սիրով հրավիրում ենք մասնակցելու մեր Միության ուղեցույցների և գործելակարգերի հանձնաժողովի նախագահ, Միության խորհրդի անդամ Հարություն Մանգոյանի հեղինակած «Նախահիվանդանոցային բուժօգնություն» գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա 2021 թ. հունիսի 28-ին ժամը 16:00 «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գրադարանում, հասցեն՝ Երևան, Աբովյան փ. 58


Հակիրճ տեղեկություններ հեղինակի մասին

Àðóòþí Ìàíãîÿí

Հարություն Մանգոյան, բ.գ.թ., դոցենտ

·         Էրեբունի ԲԿ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտագործնական ղեկավար

·         ԵՊԲՀ հետդիպլոմային կրթության ֆակուլտետի անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ

·         Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի տնօրեն

·         Միության ուղեցույցների և գործելակարգերի հանձնաժողովի նախագահ


Հակիրճ տեղեկություններ գրքի մասին

·         Ապացուցողական բժշկության հիման վրա  լուսաբանվում են շտապ օգնության տեսական և գործնական հիմնահարցերը։

·         Առաջին անգամ հայերեն լեզվով ներկայացված են շուրջ 50 անհետաձգելի վիճակների գործելակարգերը՝ ինչպես ախտորոշել, ի՞նչ բուժօգնություն ցուցաբերել տեղում, ե՞րբ տարհանել և այլ։ Գրքի ոճը բացարձակ գործելակարգային է, առանց հավելյալ նկարագրությունների ներկայացված են բուժանձնակազմից ակնկալվող հստակ քայլերը

·         առաջին անգամ ներկայացվում են օդային տարհանման ցուցումները և տեխնիկան

·         առաջին անգամ ներկայացվում են շտապ օգնության իրավաբանական հարցերը

·         գրքի առանձին բաժինների խորհրդատուներն են՝ ՀՀ ԱՆ գլխավոր խորհրդատուներ և ԵՊԲՀ կլինիկական ամբիոնների վարիչներ


ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ԾՐԱԳԻՐ

 

ԵՊԲՀ ռեկտոր պրոֆ. Ա. Ա. Մուրադյան - Ողջույնի խոսք

Հարություն Մանգոյան – Գրքի ներկայացում

Այլ ելույթներ

Գրքի օրինակների բաժանում

 

 

Image result for home icon