Image result for ՀՀ գերբ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆԷՍԹԵԶԻՈԼՈԳՆԵՐԻ և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ


ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱՅԻ և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ 2022

 

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ

ԾՐԱԳԻՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ և ԳՐԱՆՑՈՒՄ

ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

 

2022 թ. նոյեմբերի 5-7, Երևան

Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու միության կողմից կազմակերպվող Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հայկական համագումարին, որը տեղի կունենա 2022 թ. նոյեմբերի 5-7-ը Երևանում: Համագումարի հիմնական նիստերը դասախոսությունների տեսքով տեղի կունենան նոյեմբերի 5-ին և 6-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշև» և «Գյուլբենկյան-Քրքորյան» դահլիճներում, իսկ նոյեմբերի 7-ին Էրեբունի ԲԿ-ում տեղի կունենա ռեգիոնալ անզգայացմանը նվիրված գիտագործնական սեմինար ավելի սահմանափակ թվով մասնակիցների համար: Հաշվի առնելով նախկին հաջող փորձերը՝ համագումարի շրջանակներում կանցկացվի նաև առանձին դասընթաց անզգայացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններում աշխատող միջին բուժաշխատողների համար:


ՇՄԶ

Համագումարի կրթական բաղադրիչը կրեդիտավորված է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի կողմից կրեդիտավորման նպատակով, բոլոր բժիշկներին, որոնք ներկա կգտնվեն բոլոր դասախոսություններին, կշնորհվի 15 տեսական կրեդիտ, միջին բուժաշխատողներին՝ 8 տեսական կրեդիտ, իսկ ռեգիոնալ անզգայացմանը նվիրված գիտագործնական սեմինարի մասնակիցները կստանան 6 գործնական կրեդիտ:


Image result for online testԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ

Միջոցառման արդյունավետության գնահատման նպատակով նրանից առաջ և հետո կանցկացվի գիտելիքների անանուն առցանց գնահատում, հետևապես խնդրում ենք հնարավորության դեպքում ունենալ սմարթֆոն կամ պլանշետ ինտերնետ կապով:

ԲԺԻՇԿՆԵՐ

ՄԻՋԻՆ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄ

ՆԱԽԱԴԱՍԸՆԹԱՑԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

ՆԱԽԱԴԱՍԸՆԹԱՑԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

ՀԵՏԴԱՍԸՆԹԱՑԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

ՀԵՏԴԱՍԸՆԹԱՑԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

 


Image result for awardՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Չնայած գիտելիքների գնահատումն անանուն է, սակայն ցանկության դեպքում մասնակիցը կարող է հայտնել իր անուն ազգանունը, քանի որ լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կստանան պարգևներ միջոցառման հովանավորների կողմից:

Պարգևներ են նախատեսված նաև համագումարի ընթացքում ամենահետաքրքիր կլինիկական դեպքերի ներկայացման և համագումարի դասախոսությունների վերաբերյալ տրված լավագույն հարցերի համար: Բոլոր այն մասնագետները, ովքեր ունեն հետաքրքիր կլինիկական դեպքեր և կուզենային դրանք ներկայացնել համագումարի ընթացքում, կարող են դիմել համագումարի կազմ. կոմիտեին:

Ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը համագումարին և հուսով ենք, որ այն կնպաստի մասնակիցների տեսական գիտելիքների ամրապնդմանը և իր կարևոր տեղը կգրավի նրանց շարունակական բժշկական կրթության և զարգացման գործընթացում՝ բարձրացնելով բնակչությանը մատուցվող բժշկական օգնության որակը:


Image result for post scriptum icon letter

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ ՀԵՏՈ

Image result for online testԳիտելիքների գնահատման հարցերի պատասխանները

Բժիշկներ

Միջին բուժաշխատողներ


Image result for awardՄրցանակաբաշխության արդյունքները

Նախադասընթացային ստուգում՝ Գարրի Դավթյան (բժիշկ), Մարինե Սարգսյան (բուժքույր)

Հետդասընթացային ստուգում՝ Մանյա Սարգսյան (բժիշկ), Աննա Ափոյան (բուժքույր)

Լավագույն կլինիկական դեպքեր՝ Էմմա Արշակյան, Զարուհի Կուրղինյան, Գարրի Դավթյան


Related image

ԳՆԱՀԱՏՈՒՄ

Քանի որ միջոցառման մասնակիցների կարծիքը կարևոր է կազմակերպիչների համար, նման միջոցառումների կազմակերպումը հետագայում բարելավելու նպատակով, համագումարի մասնակիցներին խնդրում ենք գնահատել այն ստորև նշված հղումով:

 

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

Image result for home icon