Գիտաժողով

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ և ԱՆԶԳԱՅԱՑՈՒՄԸ

ԱՂԵՏՆԵՐԻ և ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

1 հուլիսի, 2023 թ., Երևան

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

ԾՐԱԳԻՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ և ԳՐԱՆՑՈՒՄ

ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու միության կողմից կազմակերպվող «Անհետաձգելի բուժօգնությունը և անզգայացումը աղետների և զինված հակամարտությունների ժամանակ» գիտաժողովին, որը տեղի կունենա 2023 թ. հուլիսի 1-ին Երևանում` Իզմիրլյան բժշկական կենտրոնի գլխավոր դահլիճում:

Գիտաժողովը կազմակերվում է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հետ մեր միության համագործակցության շրջանակներում, որի նպատակն է նպաստել նախահիվանդանոցային և ներհիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծառայությունների որակի և արտակարգ իրավիճակների պատրաստվածության բարելավմանը Հայաստանում:

Միջոցառման կարևորությունն ու արդիականությունը մեր հանրապետության անզգայացման և անհետաձգելի բուժօգնության ծառայություններում աշխատող մասնագետների համար կայանում է նրանում, որ ծրագրում ընդգրկված են աղետների և անհետաձգելի բժշկությանն առնչվող ինչպես կազմակերպչական, այնպես էլ կլինիկական բնույթի դասախոսություններ, ինչպես նաև պատերազմական պայմաններում անզգայացման ծառայության կազմակերպմանն ու բուն անզգայացման գործընթացի իրականացմանն առնչվող զեկուցումներ: Ակնկալվում է, որ դասախոսություններն ունկնդրելու և քննարկումների արդյունքում մասնակիցները կթարմացնեն ունեցած գիտելիքները և ձեռք կբերեն նոր գիտելիքներ աղետների և արտակարգ իրավիճակների բժշկության ոլորտում, որոնք կարող են կիրառել այդ իրավիճակներում, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ տուժածների զանգվածային հոսքի դեպքում նախահիվանդանոցային և ներհիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման և անզգայացման ապահովման գործնական աշխատանքում, արդյունքում էապես կբարելավվի հանրապետությունում անհետաձգելի բուժօգնության և անզգայացման ծառայությունների պատրաստվածության մակարդակը աղետներին, պատերազմին և այլ արտակարգ իրավիճակներին:

Դասախոսելու համար հրավիրվել են անհետաձգելի և աղետների բժշկության ոլորտում երկարամյա ու անկառու և կազմակերպչական, և կլինիկական փորձ, ինչպես նաև գիտական, կրթական և դասախոսելու լուրջ փորձ ունեցող մի շարք նշանավոր մասնագետներ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահայտնի համալսարաններից մեկից՝ Բոստոնի Հարվարդի համալսարանից, որոնք իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել աշխարհի տարբեր երկրներում աղետների և զինված հակամարտությունների ժամանակ անհետաձգելի բուժօգնության կազմակերպման գործում և հանդիսանում են տվյալ ոլորտում ԱՄՆ ամենաառաջատար մասնագետները:


ՇՄԶ

Գիտաժողովը կրեդիվորված է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի կողմից, գիտաժողովի բոլոր մասնակիցներին կշնորհվի 8 տեսական կրեդիտ:


Image result for home icon