Գիտագործնական սեմինար

«Ուլտրաձայնային ուղղորդմամբ ռեգիոնալ անզգայացման հիմունքները»

Գյումրի, սեպտեմբերի 30, 2023 թ

2023 թ․ սեպտեմբերի 30-ին Գյումրի քաղաքի «Գյումրի բժշկական կենտրոնի» դահլիճում տեղի կունենա գիտագործնական սեմինար «Ուլտրաձայնային ուղղորդմամբ ռեգիոնալ անզգայացման հիմունքները» թեմայով, որը նախատեսված է միայն Շիրակի և Լոռու մարզերում աշխատող անէսթեզիոլոգների համար։

Գիտագործնական սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան մարդկային կենդանի մոդելների, ինչպես նաև հատուկ ֆանտոմների վրա կլինիկական միջավայրին հնարավորինս մոտեցված պայմաններում, իրական սարքավորումների և գործիքների կիրառմամբ և այս ասպարեզում փորձված մասնագետների ուղղորդմամբ ձեռք բերել կամ զարգացնել արդեն իսկ ունեցած համապատասխան գործնական հմտություններ ուլտրաձայնային հետազոտությամբ ուղղորդված ծայրամասային ռեգիոնալ անզգայացման տարբեր տեսակների անցկացման համար, որոնք այնուհետև, կարող են ինքնուրույն կերպով կիրառել իրենց հետագա կլինիկական գործունեության ընթացքում։

Սեմինարը կրեդիտավորված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, սեմինարի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ գործնական 7 կրեդիտ: Մասնակցությունն անվճար է: Սեմինարին մասնակցելու համար ցանկալի է նախապես գրանցվել առցանց եղանակով ստորև նշված հղումով, նախապես չգրանցված մասնակիցները կարող են գրանցվել տեղում։

 


Rectangle: Rounded Corners: ԳՐԱՆՑՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԻ ՀԱՄԱՐ       Rectangle: Rounded Corners: ԳՐԱՆՑՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Image result for home icon