Հարգելի գործընկերներ,

Ուրախ ենք տեղեկացնելու, որ 2024 թ․ ապրիլի 26-ին, ժամը 13։45-ին, Գյումրիում տեղի կունենա մեր Միության խորհրդի անդամ, ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության կենտրոնի անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանի «Հակաբակտերիալ թերապիայի նորությունները ստացիոնարում և ամբուլատոր պրակտիկայում» վերապատրաստման դասընթացը։ Բժիշկ Մանգոյանը կներկայացնի այս ասպարեզի առաջընթացները, կկիսվի իր փորձով, տեղի գործընկերների հետ կքննարկի կլինիկական դեպքեր։

 


ՇՄԶ

Միջոցառումը կրեդիտավորված է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի կողմից։

 


ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ

Գյումրի բժշկական կենտրոնի դահլիճ, հասցե՝ ք. Գյումրի, Գ. Նժդեհ փող., 3/3, https://www.gyumrimc.am

 


ԾՐԱԳԻՐ

 

13:45 - 14։15

·         Մասնակիցների գրանցում

·         Նախաթեստ

14:15 - 15:00

·         Բազմակի կայուն մանրեների (ԲԿՄ) խնդրի արդիականությունը

·         ԲԿՄ տարածվածությունը ՀՀ տարբեր ստացիոնար բուժհաստատություններում

·         ԲԿՄ դեմ պայքարի ավանդական և նոր մոտեցումները

15:00 - 15:45

·         Հակաբակտերիալ թերապիայի արդյունավետության բարձրացման տարբերակները

·         Ժամանակ կախյալ և կոնցենտրացիա կախյալ հակաբիոտիկներ

·         Ներմուծման տևողության և հաճախության ազդեցությունը շիճուկում հակաբիոտիկի նվազագույն ընկճող կոնցենտրացիայի վրա

15:45 - 16:00

·         Ընդմիջում

16:00 - 16:45

·         Հարվիրահատական հակաբակտերիալ թերապիա՝ հիմնական խնդիրները, ուղեցուցային սխեմաները

·         Պերիտոնիտի, պանկրեատիտի և խոլանգիտի հակաբակտերիալ թերապիա

16։45 - 17։30

·         Կենտրոնական նյարդային համակարգի վարակների բուժումը

·         Պիելոնեֆրիտի հակաբակտերիալ բուժման տարբերակները

17։30 - 18։00

·         Արտահիվանդանոցային թոքաբորբ ՝ հարուցիչները, ծանրության գնահատման սկզբունքները, բուժման վայրի ընտրությունը, նոր հակաբիոտիկները

18։00  - 18։15

·         Հետթեստ

·         Հրաժեշտի խոսք