ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
|
ԱՆԷՍԹԵԶԻՈԼՈԳՆԵՐԻ
և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ |
||||||||
|
||||||||||
|
||||||||||
ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱՅԻ
և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ
ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՄԱԳՈՒՄԱՐ 2018 |
||||||||||
|
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ
ՄԱՍԻՆ |
|
||||||||
2018 թ. սեպտեմբերի
29-30
Երևան
Անէսթեզիոլոգների
և ինտենսիվ թերապևտների
հայկական միությունը
հրավիրում է բոլոր
հետաքրքրված մասնագետներին
մասնակցելու Անէսթեզիոլոգիայի
և ինտենսիվ թերապիայի
հայկական համագումարին,
որը տեղի կունենա
2018 թ. սեպտեմբերի
29-30-ին Երևանի Իզմիրլյան
բժշկական կենտրոնի
դահլիճում: Համագումարի
ընթացքում կքննարկվեն
անէսթեզիոլոգիայի
և ինտենսիվ թերապիայի
բազմաթիվ արդի
խնդիրներ: Դասախոսելու
համար հրավիրվել
են առաջատար մասնագետներ
ԱՄՆ-ից, Ֆրանսիայից,
Իսպանիայից և Ռուսաստանից:
Համագումարի
կրթական բաղադրիչը
կրեդիտավորված
է ՀՀ ԱՆ Մասնագիտական
գործունեության
հավաստագրման
ազգային կենտրոնի
կողմից, համագումարի
մասնակիցներին
կշնորհվի ՇՄԶ
12 տեսական կրեդիտ:
ՀՀ ԱՆ պահանջի
համաձայն նախարարության
կողմից կհաստատվեն
միայն այն մասնակիցների
վկայագրերը, ովքեր
ներկա կգտնվեն
միջոցառման ամբողջ
ընթացքին:
ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ
ՍՏՈՒԳՈՒՄ
Միջոցառման
արդյունավետության
գնահատման նպատակով
նրանից առաջ և
հետո կանցկացվի
գիտելիքների անանուն
առցանց գնահատում,
հետևապես խնդրում
ենք հնարավորության
դեպքում ունենալ
սմարթֆոն
կամ պլանշետ
ինտերնետ կապով:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Չնայած
գիտելիքների գնահատումն
անանուն է, սակայն
ցանկության դեպքում
մասնակիցը կարող
է հայտնել իր անուն
ազգանունը, քանի
որ լավագույն արդյունքներ
ցուցաբերած մասնակիցները
կստանան պարգևներ միջոցառման
հովանավորների
կողմից:
Պարգևներ
են նախատեսված
նաև համագումարի
ընթացքում ամենահետաքրքիր
կլինիկական
դեպքերի ներկայացման
և համագումարի
դասախոսությունների
վերաբերյալ տրված
լավագույն հարցերի
համար: Բոլոր այն
մասնագետները,
ովքեր ունեն հետաքրքիր
կլինիկական դեպքեր
և կուզենային դրանք
ներկայացնել համագումարի
ընթացքում, կարող
են դիմել համագումարի
կազմ. կոմիտեին:
Ակնկալում ենք
բոլորի ակտիվ մասնակցությունը
համագումարին
և հուսով ենք, որ
այն կնպաստի մասնակիցների
տեսական գիտելիքների
ամրապնդմանը և
իր կարևոր տեղը
կգրավի նրանց շարունակական
բժշկական կրթության
և զարգացման գործընթացում՝
բարձրացնելով
բնակչությանը
մատուցվող բժշկական
օգնության որակը:
|
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ
ՀԵՏՈ |
Գիտելիքների գնահատման հարցերի պատասխանները
Մրցանակաբաշխության
արդյունքները
Նախադասընթացային ստուգում՝
Հայկ Ասատրյան
Հետդասընթացային ստուգում՝
Գոռ Գրիգորյան
Լավագույն
հարց՝ Նաիրի Աղասարյան
Լավագույն
կլինիկական դեպք՝
Նարեկ Հարությունյան
|
ԳՆԱՀԱՏՈՒՄ |
Քանի
որ միջոցառման
մասնակիցների
կարծիքը կարևոր
է կազմակերպիչների
համար, նման միջոցառումների
կազմակերպումը
հետագայում բարելավելու
նպատակով, համագումարի
մասնակիցներին
խնդրում ենք գնահատել
այն ստորև նշված
հղումով:
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԳՆԱՀԱՏՈՒՄ