Image result for ՀՀ գերբ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆԷՍԹԵԶԻՈԼՈԳՆԵՐԻ և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 


 

Related image

ԴԱՍԸՆԹԱՑ

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՍՆՈՒՑՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՐԴԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

 

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

ԾՐԱԳԻՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ և ԳՐԱՆՑՈՒՄ

ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

2018 թ. փետրվարի 24

Երևան

Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությունը կազմակերպել էր հերթական դասընթացը ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՍՆՈՒՑՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՐԴԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ թեմայով, որը տեղի ունեցավ 2018 թ. փետրվարի 24-ին Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոնի դահլիճում: Դասախոսելու համար հրավիրվել էին տվյալ բնագավառում փորձառու մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից: Դասընթացը նախատեսված էր անէսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտների, ուռուցքաբանների, ընդհանուր վիրաբույժների, գաստրոէնտերոլոգների, այրվածքաբանների, կլինիկական դիետոլոգների և նուտրիցիոլոգների համար:

Դասընթացը կրեդիտավորված էր ՀՀ ԱՆ Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի կողմից, դասընթացի մասնակիցներին կշնորհվի շարունակական մասնագիտական զարգացման 6 տեսական կրեդիտ:

Image result for attentionՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Image result for online test

Միջոցառման արդյունավետության գնահատման նպատակով նրանից առաջ և հետո անցկացվեց գիտելիքների առցանց գնահատում, որի հարցերին և ճիշտ պատասխաններին կարելի է ծանոթանալ ստորև նշված հղումով:

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՐՑԵՐ և ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Լավագույն արդյունքներ ցույց տված մասնակիցները ստացան պարգևներ միջոցառման հովանավորների կողմից:

Հուսով ենք, որ միջոցառումը նպաստեց մասնակիցների տեսական գիտելիքների ամրապնդմանը և իր կարևոր տեղը գրավեց նրանց շարունակական բժշկական կրթության և զարգացման գործընթացում՝ բարձրացնելով բնակչությանը մատուցվող բժշկական օգնության որակը:

 


Image result for home icon

Գլխավոր էջ