Տեղային անէսթետիկներով համակարգային թունավորման

անհետաձգելի օգնության գործելակարգ

 

Գոհունակությամբ կարելի է նշել, վերջին տարիներին զգալիորեն աճել է հանրապետությունում իրականացվող ռեգիոնալ անզգայացումների թիվը, ինչի հետ կապված բնականաբար կարող է աճել նաև անզգայացման այս տեսակների բարդությունների հաճախականությունը, որոնցից թերևս, ամենալուրջը տեղային անէսթետիկներով համակարգային թունավորումն է (անգլերեն` Local anesthetic systemic toxicity - LAST): Վերջինս ռեգիոնալ անզգայացման չնայած հազվադեպ հանդիպող, սակայն կյանքին անմիջական վտանգ սպառնացող բարդություն է, որի պատճառով անզգայացման այս տեսակներով զբաղվող մասնագետները պետք է քաջ ծանոթ լինեն այս բարդության կլինիկական պատկերին, բուժման ժամանակակից եղանակներին և հատկապես, պետք է միշտ պատրաստ լինեն առավելագույնս արագ արձագանքելու նրա առաջացման դեպքում: Այս առումով մասնագետների գործը զգալիորեն կարող է հեշտացնել տեղային անէսթետիկներով համակարգային թունավորման անհետաձգելի օգնության գործելակարգի և համապատասխան միջոցների հավաքածուի մշտական առկայությունը և անմիջական հասանելիությունը այն միջավայրերում, որտեղ կիրառվում են տեղային անէսթետիկների պոտենցիալ թունավոր դեղաչափեր: Այս նպատակով մեր միության մասնագետների կողմից մշակվեց նման գործելակարգ ներկայումս առկա կլինիկական փորձի, գիտական ժամանակակից տվյալների և արդեն առկա նմանատիպ գործելակարգերի և կլինիկական ուղեցույցների հիման վրա, որն առավելագույնս հարմարեցված է մեր հանրապետությունում գործնական կիրառման համար:

Տեղային անէսթետիկներով համակարգային թունավորման մեխանիզմների, կլինիկական պատկերի և կանխարգելման մասին մանրամասն տվյալներ կարելի է ձեռք բերել համապատասխան դասագրքերում, կայքերում և այլ ուսումնական աղբյուրներում, օրինակ՝ http://www.lipidrescue.org

Մեր մասնագետներին ցանկանալով առանց բարդությունների աշխատանք՝ միևնույն ժամանակ հուսով ենք, որ գործելակարգը խիստ օգտակար կլինի բարդությունների առաջացման դեպքում: Անհետաձգելի օգնության գործելակարգը ներկայացված է ստորև:

Ներբեռնել գործելակարգի բարձր որակով տարբերակը pdf ձևաչափով:

download icon — English

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - ՀՀ Փաստաբանների Պալատ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ռեգիոնալ անզգայացումով զբաղվող բոլոր մասնագետներին հորդորում ենք ունենալ տեղային անէսթետիկներով համակարգային թունավորման անհետաձգելի օգնության մշտապես և անմիջականորեն հասանելի հավաքածու: Որպես օրինակ ստորև ներկայացված է Էրեբունի բժշկական կենտրոնում կիրառվող հավաքածուն և նրա պարունակությունը: