|
ԴԱՍԸՆԹԱՑ ԹՐՈՄԲՈԶՆԵՐԻ
ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ
ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ |
|
2017 թ. հունիսի
17
Գյումրի
Անեսթեզիոլոգների և ինտենսիվ
թերապևտների հայկական
միությունը Սանոֆի
ընկերության հայաստանյան
ներկայացուցչության
հովանավորությամբ
կազմակերպեց դասընթաց
Թրոմբոզների կանխարգելման
ժամանակակից մոտեցումները
թեմայով, որը տեղի
ունեցավ 2017 թ. հունիսի
17-ին Գյումրի քաղաքում
Գյումրի
բժշկական կենտրոնի
դահլիճում: Հաշվի
առնելով մեր միության
սերտ կապերը Շիրակի
մարզի առողջապահական
հանրության հետ՝
որոշվեց դասընթացը
կազմակերպել Գյումրիում՝
Շիրակի մարզի բժիշկներին
հնարավորություն
ընձեռելով տեղում
ծանոթանալ բժշկության
նշված բնագավառում
առկա վերջին նվաճումների
և հատկապես հարվիրահատական
թրոմբականխարգելման
վերջերս մշակված
ազգային գործնական
ուղեցույցի և գործելակարգի
հետ: Դասընթացը
նախատեսված էր
անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների,
վիրաբուժական
պրոֆիլի մասնագետների
լայն շրջանակի
և մանկաբարձ-գինեկոլոգների
համար և կրեդիտավորված
է ՀՀ առողջապահության
նախարարության
կողմից: Մասնագիտական
գործունեության
հավաստագրման
ազգային կենտրոնի
որոշման համաձայն
դասընթացի մասնակիցներին
շնորհվեց ՇՄԶ տեսական
5 կրեդիտ: Մասնակցությունն
անվճար էր շնորհիվ
դասընթացի հովանավորի:
Դասընթացին
ակտիվորեն մասնակցեցին
ավելի քան 80 մասնագետներ:
Հուսով ենք, որ
այն նպաստեց մասնակիցների
տեսական գիտելիքների
ամրապնդմանը և
իր կարևոր տեղը
գրավեց նրանց շարունակական
բժշկական կրթության
և զարգացման գործընթացում՝
բարձրացնելով
բնակչությանը
մատուցվող բժշկական
օգնության որակը: