Image result for lectures

ԴԱՍԸՆԹԱՑ

ԹՐՈՄԲՈԶՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Image result for thromboembolism


2017 թ. սեպտեմբերի 22

Ստեփանակերտ

Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությունը Սանոֆի ընկերության հայաստանյան ներկայացուցչության հովանավորությամբ կազմակերպել էր դասընթաց Թրոմբոզների կանխարգելման ժամանակակից մոտեցումները թեմայով, որը անցկացվեց 2017 թ. սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտ քաղաքում՝ Հանրապետական բժշկական կենտրոնում և Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Դասընթացը նախատեսված էր անէսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտների, վիրաբուժական պրոֆիլի մասնագետների լայն շրջանակի և մանկաբարձ-գինեկոլոգների համար և հնարավորություն ընձեռեց ԼՂՀ բժիշկներին տեղում ծանոթանալ բժշկության նշված բնագավառում առկա վերջին նվաճումների հետ:

Միջոցառումն անցավ հաջողությամբ և հուսով ենք, որ այն նպաստեց համապատասխան մասնագետների տեսական գիտելիքների ամրապնդմանը և իր կարևոր տեղը գրավեց նրանց շարունակական բժշկական կրթության և զարգացման գործընթացում՝ բարձրացնելով բնակչությանը մատուցվող բժշկական օգնության որակը:

ԾՐԱԳԻՐ pdf

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Image result for clexane logoImage result for sanofi logo transparentImage result for artsakh


Image result for home icon

Գլխավոր էջ

Counter
Dell Computer