|
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ
ՀԵՏ |
2017 թ. նոյեմբերի
10-ին միության խորհրդի
նիստի շրջանակներում,
միության իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, միության խորհրդի անդամ Լ. Մ. Գաբրիելյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի <Բժշկական իրավունք> խմբի իրավաբանների հետ: Հանդիպման
նպատակն էր համագործակցություն
հաստատել իրավաբանների
հետ՝ մեր հանրապետության
անէսթեզիոլոգների
և ինտենսիվ թերապևտների
իրավական գիտելիքների
և իրավական պաշտպանվածության
մակարդակը բարձրացնելու
նպատակով:
Հանդիպման
ընթացքում կողմերը
քննարկեցին հանրապետության
անէսթեզիոլոգներին
և ինտենսիվ թերապևտներին
հուզող իրավական
ոլորտի տարբեր
հարցեր, <Բժշկական
իրավունք> թիմն
իրականացրեց անէսթեզիոլոգ-ինտենսիվ
թերապևտների իրավական
բնույթի կարիքների
հաշվառում, որի
նպատակը հետագայում
ուսումնական բնույթի
տարբեր ձևաչափի
միջոցառումների,
մասնավորապես
դասընթացների
և սեմինարների
կազմակերպումն
է։ Քննարկվեցին
այնպիսի հարցեր,
ինչպիսիք են՝ բժշկական
սխալի էությունը,
բժշկի, բժշկական
հաստատության,
բուժաշխատողի
գույքային պատասխանատվությունը,
բժշկի կամ բուժաշխատողի
քրեական պատասխանատվությունը,
բժիշկ-հիվանդ հարաբերությունները,
հիվանդի համաձայնությունը՝
բժշկական միջամտություն
իրականացնելու
համար, պատասխանատու
բժշկի դերակատարությունը,
բժշկական ոլորտի
մասնագետների
իրավունքների
և պարտականությունների
ծավալը, աշխատանքային
հարաբերություններին,
բժշկական, առողջապահական
ոլորտում մտավոր
սեփականությանը
վերաբերող հարցեր։
Որոշվեց սկիզբ
դնել հետագա համագործակցության
դասընթացների
և սեմինարների
ձևաչափով,
որոնց ընթացքում
կքննարկվեն հետևյալ
ոլորտների խնդիրներ.
1) սահմանադրաիրավական,
2) քաղաքացիաիրավական,
3) քրեաիրավական,
4) մտավոր սեփականության:
Քննարկվեց նաև
միության անդամներին
օպերատիվ խորհրդատվության
ապահովման հարցը:
Որոշվեց մոտ ապագայում
համագործակցության
պայմանագիր կնքել
երկու կազմակերպությունների
միջև:
Վստահորեն
կարելի է հույս
հայտնել, որ իրավաբանների
հետ սերտ համագործակցությունն
էապես կնպաստի
հանրապետության
անէսթեզիոլոգների
և ինտենսիվ թերապևտների
իրավական գիտելիքների
և իրավական պաշտպանվածության
մակարդակի բարձրացմանը:
Համագործակցության
վերաբերյալ նոր
տեղեկություններ
կտրամադրվեն շուտով: