Միացեք անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությանը և օգտվեք անդամակցության առավելություններից


Միության անդամ կարող է դառնալ ՀՀ, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած 18 տարին լրացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է նրա կանոնադրությունը և համապատասխանում է միության անդամության որևէ տեսակի:

Անդամության տեսակները

Ակտիվ անդամ

Հայաստանի Հանրապետությունում բնակվող և գործնական անէսթեզիոլոգիայով և ինտենսիվ թերապիայով զբաղվող բժիշկ

Թղթակից անդամ

1.      Բժշկական այլ մասնագիտություն ունեցող և բժշկության այլ ոլորտում աշխատող բժիշկ, ով հետաքրքրվում է անէսթեզիոլոգիայով, ինտենսիվ թերապիայով և ցավի բուժումով,

2.      Հայաստանի Հանրապետությունում բնակվող անէսթեզիոլոգիայով և ինտենսիվ թերապիայով զբաղվելու իրավունք ունեցող, սակայն գործնական անէսթեզիոլոգիայից և ինտենսիվ թերապիայից դուրս այլ բժշկական ոլորտում աշխատող բժիշկ,

3.      Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող և գործնական անէսթեզիոլոգիայով և ինտենսիվ թերապիայով զբաղվող անէսթեզիոլոգ և ինտենսիվ թերապևտ, անկախ քաղաքացիությունից:

Սովորող անդամ

Անէսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորներ

Ոչ մասնագետ անդամ

1.      Անզգայացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններում կամ այդ ծառայությունների հետ սերտորեն առնչվող այլ բժշկական ծառայություններում աշխատող ոչ բժիշկ մասնագետներ, օրինակ միջին բժշկական անձնակազմ, ինժեներներ և այլն,

2.      Բժշկական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանող, ով հետաքրքրվում է անէսթեզիոլոգիայով և ինտենսիվ թերապիայով:

Թոշակառու անդամ

Միության անդամ, ով տարիքի կամ հիվանդության պատճառով դադարեցրել է ակտիվ գործունեությունը

Պատվավոր անդամ

1.      Անէսթեզիոլոգիայում և ինտենսիվ թերապիայում կամ նրան առնչվող բնագավառում նշանակալից և կարևոր նվաճումներ ունեցող անձնավորություն,

2.      Միությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձնավորություն:

 

Միության անդամների իրավունքները

Ակտիվ անդամն իրավունք ունի՝

1.      մասնակցել միության Ընդհանուր ժողովին քվեարկությունների ժամանակ ձայնի իրավունքով,

2.      մասնակցել միության Ընդհանուր ժողովին քվեարկությունների ժամանակ ձայնի իրավունքով, եթե ժողովն անցկացվում է միության անդամների պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել,

3.      ընտրել և ընտրվել միության բարձրագույն և այլ մարմիններում, ընդ որում, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում կարող է ընտրվել անէսթեզիոլոգիայում և ինտենսիվ թերապիայում բժշկի առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձի առկայության պայմաններում,

4.      ծանոթանալ միության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,

5.      սպառիչ տեղեկատվություն ստանալ միության գործունեության մասին,

6.      միության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ,

7.      ցանկացած ժամանակ դուրս գալ միության անդամակցությունից,

8.      ակնկալել միությունից ստանալու իրավական օգնություն՝ ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը,

9.      մասնակցել միության կողմից կազմակերպված միջոցառումներին խորհրդի կողմից հաստատված արտոնյալ պայմաններով,

10.  միության մարմինների որոշումները բողոքարկել միության վերադաս մարմիններ:

 

Թղթակից անդամն իրավունք ունի՝

1.      ներկա գտնվել միության Ընդհանուր ժողովին,

2.      ցանկացած ժամանակ դուրս գալ անդամակցությունից,

3.      մասնակցել միության կողմից կազմակերպված միջոցառումներին խորհրդի կողմից հաստատված արտոնյալ պայմաններով:

 

Սովորող անդամն իրավունք ունի՝

1.      ներկա գտնվել միության Ընդհանուր ժողովին,

2.      ծանոթանալ միության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,

3.      սպառիչ տեղեկատվություն ստանալ միության գործունեության մասին,

4.      միության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ,

5.      ցանկացած ժամանակ դուրս գալ միության անդամակցությունից,

6.      ակնկալել միությունից ստանալու իրավական օգնություն՝ ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը,

7.      մասնակցել միության կողմից կազմակերպված միջոցառումներին խորհրդի կողմից հաստատված արտոնյալ պայմաններով:

 

Ոչ մասնագետ անդամն իրավունք ունի՝

1.      ներկա գտնվել միության Ընդհանուր ժողովին,

2.      ցանկացած ժամանակ դուրս գալ միության անդամակցությունից,

3.      մասնակցել միության կողմից կազմակերպված միջոցառումներին խորհրդի կողմից հաստատված արտոնյալ պայմաններով:

 

Թոշակառու անդամն իրավունք ունի՝

1.      ներկա գտնվել միության Ընդհանուր ժողովին,

2.      ցանկացած ժամանակ դուրս գալ միության անդամակցությունից,

3.      մասնակցել միության կողմից կազմակերպված միջոցառումներին խորհրդի կողմից հաստատված արտոնյալ պայմաններով:

 

Պատվավոր անդամն իրավունք ունի՝

1.      ներկա գտնվել միության Ընդհանուր ժողովին,

2.      ծանոթանալ միության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,

3.      սպառիչ տեղեկատվություն ստանալ միության գործունեության մասին,

4.      միության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ,

5.      ցանկացած ժամանակ դուրս գալ միության անդամակցությունից,

6.      մասնակցել միության կողմից կազմակերպված միջոցառումներին խորհրդի կողմից հաստատված արտոնյալ պայմաններով,

7.      միության մարմինների որոշումները բողոքարկել միության վերադաս մարմիններ:

 

Միության անդամների արտոնությունները

Բացի վերը նշված իրավունքներից միության բոլոր անդամներն իրավունք ունեն օգտվելու միության խորհրդի կողմից սահմանված հետևյալ արտոնություններից.

1.      աշխատանքային գործունեության ընթացքում ծագած խնդիրների քննարկում, վերլուծություն, անհրաժեշտության դեպքում եզրակացության տրամադրում

2.      միության կողմից կազմակերպված կրթական միջոցառումներին մասնակցության զեղչ

3.      գիտական հոդվածների հայկական ամսագրերում տպագրման հովանավորություն (հոդվածի ուսումնասիրությունից հետո)

Միության անդամների պարտականությունները

Միության անդամը պարտավոր է՝

1.      հոգ տանել միության հեղինակության մասին,

2.      կատարել սույն կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները,

3.      վճարել անդամավճար ըստ անդամության տեսակի,

4.      բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները,

5.      մասնակցել միության բարձրագույն մարմնի՝ Ընդհանուր ժողովի աշխատանքներին

Միության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ միության Ընդհանուր ժողովի կամ խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողություն, անդամությունից զրկում։


Միությանն անդամակցելու կարգը

Միության անդամ դառնալու համար անհրաժեշտ է նրա խորհրդին ներկայացնել պատշաճ կերպով լրացված անդամակցության հայտ (կամ նրա էլեկտրոնային տարբերակը), որը կքննարկվի խորհրդի կողմից և տվյալների համապատասխանության ստուգումից հետո որոշում կկայացվի անդամության տեսակի վերաբերյալ:

Անդամակցության հայտ

Image result for application form icon

Միության անդամի կարգավիճակի փոփոխության դեպքում, օրինակ՝ ուսման ավարտ, գործնական աշխատանքի սկիզբ, տեղափոխում արտասահման և այլն, տեղի կունենա տվյալ անդամի անդամության տեսակի փոփոխություն կարգավիճակի փոփոխության օրվանից, սակայն նոր տեսակի անդամավճարի փոփոխությունը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից:

Միության պատվավոր անդամության շնորհման կարգը

Միության ցանկացած ակտիվ կամ թղթակից անդամ կարող է գրավոր կերպով խորհրդի քննարկմանը ներկայացնել պատվավոր անդամության թեկնածուի տվյալները և պատվավոր անդամության թեկնածության հիմնավորումը, որը կքննարկվի խորհրդի կողմից և կկայացվի համապատասխան որոշում:

Անդամավճարներ և վճարման կարգը

1.      Միության բոլոր անդամները, բացի պատվավոր անդամներից, պարտավոր են վճարել իրենց անդամավճարներն ըստ անդամության տեսակների:

2.      Անդամավճարներն անհրաժեշտ է վճարել միության բանկային հաշվեհամարին միանվագ վճարում կատարելու միջոցով օրացուցային տարվա համար մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը: Այս ժամկետից հետո անդամավճարների վճարման դեպքում անդամները չեն կարող օգտվել սահմանված արտոնություններից

3.      Միության խորհրդի կողմից սահմանվել և Ընդհանուր Ժողովի կողմից հաստատվել են տարեկան անդամավճարների հետևյալ չափերը.

 

Ակտիվ անդամ

20 000 դրամ

Թղթակից անդամ

6 000 դրամ

Սովորող անդամ

3 000 դրամ

Ոչ մասնագետ անդամ

3 000 դրամ

Թոշակառու անդամ

3 000 դրամ

Արցախից 2023 թ․ ընթացքում տեղափոխված մասնագետներ

անվճար

 

Միության պատվավոր անդամների համար անդամավճար նախատեսված չէ:

4.      Անդամավճարները փոխանցելիս անհրաժեշտ է օգտագործել հետևյալ տվյալները՝

Բանկ

Կոնվերս Բանկ ՓԲԸ

Հաշվի համար

193007090023

Ստացող

Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միություն

Վճարման նպատակ

Նշել անուն ազգանունը և տարին, որի համար վճարում եք

 

Անդամավճարի բանկային փոխանցումը կարելի է կատարել՝

- ցանկացած բանկի ցանկացած մասնաճյուղում,

- Ձեր բանկի ինտերնետ բանկինգ համակարգով,

- վճարային տեմինալներով բանկային փոխանցման միջոցով:


Միության անդամությունից դուրս գալու կարգը

Անդամակցությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում.

1.      անդամի կամքով, նրա գրավոր դիմումի հիման վրա,

2.      անդամավճարի սույն կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում չվճարելու դեպքում՝ առանց լրացուցիչ քննարկման: Սույն հիմքով դադարեցված անդամակցությունը կարող է վերականգնվել տարեկան անդամավճարը լրիվ ծավալով վճարելու դեպքում, վճարման օրվանից մինչև տարեվերջ,

3.      անդամի կողմից կանոնադրության դրույթները չհարգելու դեպքում խորհրդի որոշմամբ:

Անդամակցության դադարեցման դեպքում տվյալ տարվա համար վճարված անդամավճարը հետ չի վերադարձվում:

 

Անդամակցության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ միության Կանոնադրության համապատասխան բաժնից:

 


Image result for home icon

Գլխավոր էջ