Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության կազմում գործող հանձնաժողովներ

Վերստուգիչ

Իրավական

Ուղեցույցների և գործելակարգերի

Գիտաժողովների կազմակերպման

Գիտական

Լրատվության

 

Վերստուգիչ հանձնաժողով

1.                   Վերստուգիչ հանձնաժողովն ընտրվում է ժողովի կողմից 5 տարի ժամկետով։ Խորհրդի անդամները, կազմակերպության նախագահը չեն կարող լինել վերստուգիչ հանձնաժողովի անդամներ։

2.                   Վերստուգիչ հանձնաժողովի անդամների քանակը որոշվում է խորհրդի կողմից, անդամներից մեկը հանձնաժողովի մյուս անդամների կողմից ընտրվում է նախագահ:

3.                   Վերստուգիչ հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն 2 անգամ։ Նիստ կարող է հրավիրվել նաև կազմակերպության անդամների 20%-ի, հանձնաժողովի անդամների մեկ երրորդի, կազմակերպության նախագահի կամ խորհրդի պահանջով։

4.                   Վերստուգիչ հանձնաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների երկու երրորդը։ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է։

5.                   Վերստուգիչ հանձնաժողովը կարող է կազմակերպության նախագահից և այլ աշխատողներից պահանջել կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած տվյալներ և հաշվետվություն։

6.                   Վերստուգիչ հանձնաժողովը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել ժողովին կազմակերպության գործունեության, հաշվեկշռի, ֆինանսական միջոցների օգտագործման գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների ստուգման արդյունքների մասին։

Վերստուգիչ հանձնաժողովի կազմը

Անջելովա Դիանա

Անէսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտ

·         Նորք-Մարաշ բժշկական կենտրոն

·         Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն

Հակոբյան Վահագն

Անէսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտ

·         Աստղիկ բժշկական կենտրոն

·         Զինվորի տուն

Մանուկյան Արաքս

Անէսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտ

·         Էրեբունի բժշկական կենտրոն

·         Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

 


Image result for home icon

Գլխավոր էջ