ԱնԷսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միություն

Կանոնադրություն

Խորհուրդ

Անդամակցություն

Հանձնաժողովներ


Նպատակը

Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության նպատակն է զարգացնել անէսթեզիոլոգիան, ինտենսիվ թերապիան և ցավի բուժումը Հայաստանի Հանրապետությունում կրթության, գիտության և մասնագիտական զարգացման միջոցով՝ նպաստելով հանրապետության բնակչությանն այս ասպարեզում բարձր մակարդակի բժշկական օգնության ապահովմանը։

Միության գործունեության, կառուցվածքի, ղեկավարման և անդամակցության վերաբերյալ ավելի մանրամասն տվյալներ կարելի է գտնել միության կանոնադրության և այս կայքի համապատասխան էջերում:

Համառոտ պատմությունը

Հայաստանում դեռևս խորհրդային ժամանակաշրջանում գործում էր անէսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միություն, որը սակայն գործնականում դադարեց գործելուց խորհրդային պետության անկումից հետ։ Անկախության առաջին տարիները բնորոշվեցին գիտության և արվեստի բնագավառում խորը ընկճումով, որը բացատրվեց անցումային ժամանակաշրջանում առկա տնտեսական խնդիրներով։ Նոր միությունը հիմնադրվեց 1996 թ. նրա առաջին նախագահ՝ պրոֆեսոր Գ. Գ. Մխոյանի անմիջական նախաձեռնությամբ և ակտիվ ջանքերով, ով նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչն էր և ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը։ Այս փաստը զգալիորեն հեշտացնում էր նշված հիմնարկությունների հետ համագործակցությունը՝ էապես նպաստելով մեր մասնագիտության զարգացմանը հանրապետությունում։ Պրոֆ. Գ. Գ. Մխոյանը հանդիսացավ միության նախագահը մինչև իր անժամանակ վախճանը 2009 թ. փետրվարի 16-ին։ Հիշատակի խոսք

2009-2017 թթ. միության նախագահն էր պրոֆեսոր Դ. Լ. Մելքոնյանը, որին իր նախագահության ավարտից հետո շնորհվեց միության պատվավոր անդամի տիտղոսը: 2017 թ. հունվարին միության նոր խորհրդի հետ միասին միության նախագահ ընտրվեց Ա. Վարոսյանը:

 


Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությունը Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի եվրոպական միության ազգային անդամ է:


Image result for home icon

Գլխավոր էջ