ԱՆԷՍԹԵԶԻՈԼՈԳԻԱՅԻ և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ 2024

 

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ

ԾՐԱԳԻՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ և ԳՐԱՆՑՈՒՄ

ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

2024 թ. հոկտեմբերի 26-27, Գյումրի

Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու միության կողմից կազմակերպվող Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հայկական համագումարին, որը տեղի կունենա 2024 թ. հոկտեմբերի 26-27-ը Գյումրիում: Համագումարի ընթացքում կքննարկվեն մեր մասնագիտությանն առնչվող բազմաթիվ արդի խնդիրներ: Զեկուցումների թեմաների ընտրությունը կատարվել է հանրապետության անզգայացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններում ներկայումս առկա խնդիրների և հանրապետության անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հետաքրքրությունների վերլուծության հիման վրա:

Առաջին անգամ մեր տարեկան համագումարն անցկացվում է Գյումրիում, որի շնորհիվ հնարավորություն կունենաք ավելի մանրամասնորեն ծանոթանալ հանրապետության երկրորդ քաղաքին և նրա յուրահատուկ մշակույթին և պատմությանը։


Անցկացման վայրը` Արաքս հյուրանոցի մեծ դահլիճ, հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի, Շիրազի փող., 25 շենք

Կազմակերպչական կոմիտեի հետ հաղորդակցման տվյալներ՝

) +37491490597, +37491432463,

@ armanesthesiology@gmail.com         info@armanest.am       

Համագումարի նախագահ՝                        Արմեն Վարոսյան, DEAA, բ.գ.թ., դոցենտ,

Համագումարի պաշտոնական լեզուն՝      հայերեն (այլ լեզուներից թարգմանությամբ)


ՇՄԶ

Համագումարի կրթական բաղադրիչը կրեդիտավորված է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի կողմից, բոլոր մասնակիցներին, որոնք ներկա կգտնվեն բոլոր դասախոսություններին, կշնորհվի 16 ՇՄԶ տեսական կրեդիտ։

 

Image result for online testԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ

Միջոցառման արդյունավետության գնահատման նպատակով նրանից առաջ և հետո կանցկացվի գիտելիքների անանուն առցանց գնահատում, հետևապես խնդրում ենք հնարավորության դեպքում ունենալ սմարթֆոն կամ պլանշետ ինտերնետ կապով:

ՆԱԽԱԴԱՍԸՆԹԱՑԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

ՀԵՏԴԱՍԸՆԹԱՑԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

 


Image result for awardՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Չնայած գիտելիքների գնահատումն անանուն է, սակայն ցանկության դեպքում մասնակիցը կարող է հայտնել իր անուն ազգանունը, քանի որ լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կստանան պարգևներ միջոցառման հովանավորների կողմից:

Պարգևներ են նախատեսված նաև համագումարի ընթացքում ամենահետաքրքիր կլինիկական դեպքերի ներկայացման համար: Բոլոր այն մասնագետները, ովքեր ունեն հետաքրքիր կլինիկական դեպքեր և կուզենային դրանք ներկայացնել համագումարի ընթացքում, կարող են դիմել համագումարի կազմ. կոմիտեին:


Ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը համագումարին և հուսով ենք, որ այն կնպաստի մասնակիցների տեսական գիտելիքների ամրապնդմանը և իր կարևոր տեղը կգրավի նրանց շարունակական բժշկական կրթության և զարգացման գործընթացում՝ բարձրացնելով բնակչությանը մատուցվող բժշկական օգնության որակը:


 

Image result for post scriptum icon letter

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ ՀԵՏՈ

Image result for online testԳիտելիքների գնահատման հարցերի պատասխանները


Image result for awardՄրցանակաբաշխության արդյունքները

Նախադասընթացային ստուգում՝           Արաքս Մանուկյան

Հետդասընթացային ստուգում՝                Մանյա Սարգսյան

Լավագույն կլինիկական դեպքեր՝            Լենա Ադոյան, Գոռ Մայիլյան


Related image

ԳՆԱՀԱՏՈՒՄ

Քանի որ միջոցառման մասնակիցների կարծիքը կարևոր է կազմակերպիչների համար, նման միջոցառումների կազմակերպումը հետագայում բարելավելու նպատակով, համագումարի մասնակիցներին խնդրում ենք գնահատել այն ստորև նշված հղումով:

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 


Image result for home icon