ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՈՒՂՂՈՐԴՄԱՄԲ ՌԵԳԻՈՆԱԼ ԱՆԶԳԱՅԱՑՈԻՄ

Գիտագործնական սեմինար, 11 հուլիսի 2026 թ., Երևան

ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍԻՆ

ԾՐԱԳԻՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ և ԳՐԱՆՑՈՒՄ

ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

2026 թ. հուլիսի 11, Երևան

Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու միության կողմից կազմակերպվող «Ուլտրաձայնային ուղղորդմամբ ռեգիոնալ անզգայացում» գիտագործնական սեմինարին, որը տեղի կունենա 2026 թ. հուլիսի 11-ին Երևանում, Էրեբունի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի սրահում: Միջոցառման ծրագիրը կազմելիս հաշվի առնվել հանրապետությունում աշխատող անէսթեզիոլոգների կարծիքը, ինչի արդյունքում ի տարբերություն նախորդ համանման սեմինարների, այս սեմինարի ծրագրում ընդգրկված են նաև ռեգիոնալ անզգայացման առավել ժամանակակից եղանակները, մասնավորապես միջփակեղային հարթությունների պաշարումները։ Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան մարդկային կենդանի մոդելների, ինչպես նաև հատուկ մուլյաժների վրա կլինիկական միջավայրին հնարավորինս մոտեցված միջավայրում, իրական սարքավորումների և գործիքների կիրառմամբ և այս ասպարեզում փորձված մասնագետների ուղղորդմամբ ձեռք բերել և զարգացնել համապատասխան գործնական հմտություններ։


Անցկացման վայրը` Էրեբունի բժշկական կենտրոն, պոլիկլինիկայի սրահ, հասցե՝ ՀՀ, Երևան, Տիտոգրադյան փող. 14

Կազմակերպչական կոմիտեի հետ հաղորդակցման տվյալներ՝

) +37491490597, +374931840903

@ armanesthesiology@gmail.com         info@armanest.am       

 


ՇՄԶ

Սեմինարը հայտավորված է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի կողմից կրեդիտավորման նպատակով, կրեդիտների քանակի մասին կհայտնվի կրեդիտավորման գործընթացի ավարտից հետո։


Image result for home icon