ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
ԱՆԷՍԹԵԶԻՈԼՈԳՆԵՐԻ
և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
|
ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ
(ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ՊԵՏՈՒԹՅԱՆ և ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՏԵՍՈՒԹՅԱՆ ՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ,
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔ ԽՈՒՄԲ |
|
||||||
|
|
||||||||
|
ԴԱՍԸՆԹԱՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՆ
ԱՆԷՍԹԵԶԻՈԼՈԳԻԱՅՈՒՄ
և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ Մաս 1. Սահմանադրական
և քաղաքացիական
իրավունք Երևան,
2018 թ. մայիսի 4-ից հունիսի
15 |
|
|||||||
|
ԴԱՍԸՆԹԱՑԻ
ՄԱՍԻՆ |
||||||||
Դասընթացը կազմակերպվել
է միության իրավական
հանձնաժողովի
անմիջական ջանքերով
միության և Հայ-Ռուսական
համալսարանի
իրավագիտության
ֆակուլտետի պետության
և իրավունքի տեսության
ու պատմության
ամբիոնի <<Առողջապահական
իրավունք>> խմբի
հետ ակտիվ համագործակցության
արդյունքում: Դասընթացն
իրականացնող դասախոսները
իրավագիտության
և հատկապես առողջապահական
իրավունքի ոլորտում
գիտական, կրթական
և դասախոսելու
լուրջ փորձ ունեցող
մասնագետներ են:
Դասընթացի ծրագիրը
կազմվել է ոչ միայն
այն իրականացնող
դասախոսների առաջարկությունների,
այլ նաև հանրապետության
անէսթեզիոլոգների
և ինտենսիվ թերապևտների
համար հատուկ ուշադրություն
և հետաքրքրություն
ներկայացնող խնդիրների
հիման վրա, որոնք
պարզվել էին դասախոսական
խմբի հետ նախապես
տեղի ունեցած հանդիպումների
հիման վրա: Դասընթացի
ծրագիրն ընդգրկում
է սահմանադրական,
քաղաքացիական,
քրեական իրավունքների
ոլորտները, դասախոսությունների
ընթացքում կքննարկվեն
առողջապահական
իրավունքի ոլորտին
առնչվող ինչպես
ընդհանուր, այնպես
էլ մեր մասնագիտությանը
յուրահատուկ հարցեր։
Մանրամասները՝
ծրագրում:
Հաշվի առնելով
դասընթացի ծավալը՝
այն բաժանվել է
երկու մասի, առաջին
6 դասախոսությունները
նվիրված կլինեն
սահմանադրական
և քաղաքացիական
իրավունքների
ոլորտին, իսկ երկրորդ
մասը 6 դասախոսությունների
տեսքով կընդգրկի
քրեական իրավունքին
վերաբերվող հարցեր:
Դասընթացի պարապմունքները
տեղի կունենան
Վարդանանց
նորարարական բժշկության
կենտրոնի դահլիճում:
Հուսով ենք, որ
տվյալ միջոցառումն
առողջապահական
իրավունքի ոլորտին
վերաբերվող հարցերի
նպատակային ընդգրկումով
կնպաստի մասնակիցների
իրավական գիտելիքների
մակարդակի բարձրացմանը,
ինչի շնորհիվ իրենց
մասնագիտական
գործունեությունը
կդառնա ավելի արդյունավետ՝
բարելավելով բժիշկ-հիվանդ
փոխհարաբերությունները
և բարձրացնելով
բնակչությանը
մատուցվող բժշկական
օգնության որակը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դասընթացի
երկու բաժիններն
առանձին կերպով
հայտավորված
են ՀՀ ԱՆ Մասնագիտական
գործունեության
հավաստագրման
ազգային կենտրոնի
կողմից կրեդիտավորման
համար, դասընթացի
1-ին մասի բոլոր
պարապմունքներին
մասնակցած մասնագետներին
կշնորհվի շարունակական
մասնագիտական
զարգացման 18 տեսական
կրեդիտ: