ԱՆԷՍԹԵԶԻՈԼՈԳԻԱՅԻ և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ 2026

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ

ԾՐԱԳԻՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ և ԳՐԱՆՑՈՒՄ

ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

2026 թ. հոկտեմբերի 3-4, Երևան

Հարգելի գործընկերներ,

Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությունը սիրով հրավիրում է բոլոր հետաքրքրված մասնագետներին մասնակցելու Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հայկական տարեկան համագումարին, որն այս տարի նվիրված է միության ստեղծման 30 ամյակին։ Համագումարի ընթացքում կքննարկվեն մեր մասնագիտությանն առնչվող բազմաթիվ արդի խնդիրներ: Դասախոսությունների թեմաների ընտրությունը կատարվել է մեր հանրապետության անզգայացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններում ներկայումս առկա խնդիրների և հանրապետության անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հետաքրքրությունների վերլուծության հիման վրա:

Ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը համագումարին, հուսով ենք, որ այն կնպաստի մասնակիցների գիտելիքների ամրապնդմանը և իր կարևոր տեղը կգրավի նրանց շարունակական բժշկական զարգացման գործընթացում՝ բարձրացնելով բնակչությանը մատուցվող բժշկական օգնության որակը:

Արմեն Վարոսյան, DEAA, FESAIC, բ.գ.թ., դոցենտ

Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության նախագահ

 


Անցկացման վայրը` «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, հասցե՝ ՀՀ, Երևան, Ահարոնյան փող. 6

Կազմակերպչական կոմիտեի հետ հաղորդակցման տվյալներ՝

) +37491490597, +37491432463,

@ armanesthesiology@gmail.com         info@armanest.am       

 

Համագումարի պաշտոնական լեզուն՝      հայերեն (այլ լեզուներից թարգմանությամբ)


ՇՄԶ

Համագումարի կրթական բաղադրիչը կրեդիտավորված է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի կողմից։ Համագումարի բոլոր մասնակիցները կստանան ՇՄԶ 16 տեսական կրեդիտ։

 

Image result for online testԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ

Միջոցառման կրթական բաղադրիչի արդյունավետության գնահատման նպատակով նրանից առաջ և հետո կանցկացվի գիտելիքների անանուն առցանց գնահատում, հետևապես խնդրում ենք հնարավորության դեպքում ունենալ սմարթֆոն կամ պլանշետ ինտերնետ կապով:

ՆԱԽԱԴԱՍԸՆԹԱՑԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

ՀԵՏԴԱՍԸՆԹԱՑԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

 


Image result for awardՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Չնայած գիտելիքների գնահատումն անանուն է, սակայն ցանկության դեպքում մասնակիցը կարող է հայտնել իր անուն ազգանունը, քանի որ լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կստանան պարգևներ միջոցառման հովանավորների կողմից:


Ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը համագումարին և հուսով ենք, որ այն կնպաստի մասնակիցների տեսական գիտելիքների ամրապնդմանը և իր կարևոր տեղը կգրավի նրանց շարունակական բժշկական կրթության և զարգացման գործընթացում՝ բարձրացնելով բնակչությանը մատուցվող բժշկական օգնության որակը:


Image result for post scriptum icon letter

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ ՀԵՏՈ

Image result for online testԳիտելիքների գնահատման հարցերի պատասխանները


Image result for awardՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Նախադասընթացային ստուգում՝      Նվեր Վարդանյան

Հետդասընթացային ստուգում՝           Նարե Մկրտումյան


Related image

ԳՆԱՀԱՏՈՒՄ

Քանի որ միջոցառման մասնակիցների կարծիքը կարևոր է կազմակերպիչների համար, նման միջոցառումների կազմակերպումը հետագայում բարելավելու նպատակով, համագումարի մասնակիցներին խնդրում ենք գնահատել այն ստորև նշված հղումով:

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ


Image result for home icon