Image result for clinical guidelines

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ և ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐ


Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ասպարեզում կլինիկական գործունեության ուղեցույցների և հիվանդների վարման գործելակարգերի մշակումը և նրանց տեղայնացումը Հայաստանի Հանրապետությունում գործող անզգայացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններում կիրառման նպատակով իրականացվում է միության Ուղեցույցների և գործելակարգերի հանձնաժողովի կողմից տվյալ ասպարեզում լայն փորձ ունեցող մասնագետների ընդգրկմամբ:

Ստորև ներկայացված են արդեն մշակված փաստաթղթերը, որոնց մի մասը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) կողմից: Միության կողմից մշակված այլ ուղեցույցների և գործելակարգերի հետ ծանոթանալու համար կարելի է այցելել ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի համապատասխան էջի «Անէսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա» բաժինը:

Image result for attentionՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Էջը պարբերաբար թարմացվում է, նոր փաստաթղթերին ծանոթանալու համար խնդրում ենք հաճախակի այցելել այս էջը:


Ուղեցույցներ

 

Դժվար շնչուղիների կառավարման կլինիկական ուղեցույց

Նոր ուղեցույցներ հասանելի կլինեն ապագայում

 

Գործելակարգեր

 

Տեղային անէսթետիկներով համակարգային թունավորման անհետաձգելի օգնության գործելակարգ

Նոր կորոնավիրուսային վարակի ինտենսիվ թերապիայի պացիենտների վարման գործելակարգ (հաստատված)

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում միջմաշկային դիլատացիոն շնչափողահատման գործելակարգ

Կոնքազդրային հոդի փոխարինման (արթրոպլաստիկայի) անզգայացման գործելակարգ (հաստատված)

Մկանային դիտրոֆիաներով հիվանդների մոտ ընդհանուր անզգայացման անցկացման գործելակարգ

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեպքում ընդհանուր անզգայացման անցկացման գործելակարգ (հաստատված)

Հարվիրահատական արյան խնայման գործելակարգ (հաստատված)

Շլության շտկման անզգայացման գործելակարգ

Նոր գործելակարգեր հասանելի կլինեն ապագայում



 

Image result for home icon

Գլխավոր էջ